1 րոպեի ընթերցում
ԻՋԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Գագիկ Աղբալյան): Ավարտվել են Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտի վերականգնման երկրորդ փուլի աշխատանքները: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, այս փուլում պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ: Մարզադաշտի վերանորոգման առաջին փուլն անցած` 2008թվականին էր, երրորդ` վերջին փուլը կլինի 2010-ին: Եկող տարվա համար արդեն նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 70 միլիոն դրամ, եւ ծածկով, վազքուղիներով, բարձրակարգ խոտածածկով մարզադաշտը կծառայի ýուտբոլային հանդիպումների համար: Ավելորդ չէ նշել, որ Նոյեմբերյան քաղաքը ԽՍՀՄ եւ Հայաստանի անկախության առաջին տարիներին ունեցել է «Ազնավուրե անունը կրող ýուտբոլային թիմ, որը հանդես է եկել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Վերջին տարիներին սահմանամերձ քաղաքը չի ունեցել ýուտբոլային ակումբ պահելու հնարավորություն, ինչի կարեւոր պատճառներից մեկն էլ լավ մարզադաշտի բացակայությունն էր: Այժմ քաղաքի մարզասերները սպասում են մարզադաշտի շահագործմանը, հույս ունենալով, որ դա խթան կհանդիսանա քաղաքում ýուտբոլի զարգացմանը: