Հասարակական

Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգայանի աշխատանքային այցը Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր սկսվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի աշխատանքային այցը Կատարի Պետություն եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Մելիքյանը: Կատարում ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Կատարի Միջազգային համագործակցության պետնախարար Խալիդ Բին Մոհամմադ Ալ Ատիյայի, Մունիցիպալ եւ բնակավայրերի զարգացման հարցերով նախարար Շեյխ Աբուիրահման Բին Խալիýա Աբդուլազիզ Ալ Թանիի հետ: ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը Կատարի Միջազգային համագործակցության պետնախարար Խալիդ Բին Մոհամմադ Ալ Ատիյային փոխանցել է Կատարի Պետության Էմիրին ուղղված ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ նա հաստատում է իր պատրաստակամությունը 2009 թվականին Կատարի Պետություն այցելելու վերաբերյալ: ՀՀ փոխվարչապետի այս այցը նաեւ ՀՀ նախագահի այցը նախապատրաստող բնույթ է կրում: Նշենք, որ Արմեն Գեւորգյանը հանդիսանում է նաեւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը: Որոշում է կայացվել միջկառավարական հանձնաժողովի կատարական կողմի հանձնաժողովը ձեւավորել մինչեւ ՀՀ նախագահի այցը Կատար, ինչը հնարավորություն կտա այդ ժամանակ անցկացնել Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հայաստանի փոխվարչապետը Կատարի Պետության Մունիցիպալ եւ բնակավայրերի զարգացման հարցերով նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բարձրացվել են մշակույթի, աշխատուժի միգրացիայի, ԶԼՄ-ների ոլորտներում համագործակցությանը, Հայաստանի էներգետիկ ոլորտում կատարական ընկերությունների հնարավոր ներդրումային մասնակցությանը վերաբերող հարցեր: Կատարական կողմին առաջարկվել է ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկ համակարգում: Մասնավորապես, փոխհամագործակցություն հաստատել «ՀայՌուսգազարդե ընկերության հետ: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Կատարի տնտեսական ոլորտի բարեփոխումների, ներդրումային քաղաքականության, տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման փորձով: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Համագործակցության պայմանագիր կնքել տարածքային զարգացման, քաղաքաշինության, բնապահպանության ոլորտներում: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւան եւ Դոհա քաղաքները «քույր քաղաքներե դարձնելու պայմանագիր կնքել: ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը Կատարում հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքի հետ, մասնավորապես, Հայաստանից եկած բժիշկների եւ սպորտսմենների հետ: Նրանք ներկայացրել են իրենց աշխատանքը Կատարում, ինչպես նաեւ առկա խնդիրները` Հայաստանից ավելի շատ աշխատուժ Կատար ներգրավելու ուղղությամբ: Այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ.Ղարիբջանյանը հանդիպել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ նախագահի այցելության նախապատրաստման հետ կապված, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային ոլորտի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այսօր ՀՀ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում