Հուշատախտակ՝ ժողովրդական արտիստուհի Արեւ Բաղդասարյանի հիշատակին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան) Երեւանի Աբովյան փողոցի թիվ 43 տան պատին, որտեղ 1964-1994 թվականներին ապրել է ժողովրդական արտիստուհի Արեւ Բաղդասարյանը (1918-1994 թ.թ.), փակցվելու է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ (հեղինակ՝ քանդակագործ Օհան Պետրոսյան): Արեւ Բաղդասարյանը ծնվել է Շուշի քաղաքում, ավարտել Բաքվի պարարվեստի ուսումնասրանը: 1942 թվականից մինչեւ կյանքի վերջը եղել է Հայýիլհարմոնիայի մենակատարը, պարել մի շարք անսամբլներում, միաժամանակ ստեղծել իր անսամբլը, որի հետ համերգներ է տվել աշխարհի շատ երկրներում: Պարին զուգորդելով երգն ու ասմունքը, տաղանդավոր արվեստագետը ստեղծել է ժողովրդական պարերգի յուրատիպ թատրոն՝ հարազատ ու մատչելի բոլոր ունկնդիրներին: