1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սուրեն Գրիգորյանն անհաջող մասնակցեց աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 88 կգ քաշային տղամարդկանց պայքարի պոկում վարժությունում Գրիգորյանը բարձրացրեց միայն 160 կգ: Այս վարժությունում նա 7-րդն էր: Հրում վարժության ոչ մի մոտեցում Գրիգորյանը չբարձրացրեց: Հայ ծանրորդը երկամարտի արդյունք չունեցավ:
Հայաստանի հավաքականի նախկին անդամ, 2025 թվականից Բոսնիայի և Հերցեգովինային դրոշի ներքո հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բոլոր մոտեցումները տապալեց և չմասնակցեց հրում վարժությանը: