1 րոպեի ընթերցում
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Ինտեր»-ը տանը հյուրընկալել էր «Կրեմոնեզե»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը հաղթեց մրցակցին խոշոր` 4:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարտինեսը, Բոնիին, Դիմարկոն ու Բարելլան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է և ունի 12 միավոր:
Նույնքան միավոր, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել «Միլան»-ը, որն առաջատարն է: