Սպորտ

Սանդրո Պերկովիչը «Նոա»-ի հաղթանակը արժանի նվաճում է համարում

1 րոպեի ընթերցում

Սանդրո Պերկովիչը «Նոա»-ի հաղթանակը արժանի նվաճում է համարում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` իր գլխավորած թիմն արժանի հաղթանակ տոնեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում:

«Բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին իմ ֆուտբոլիստները: Մենք այսօր խիզախ խաղ ցուցադրեցինք: Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ, ինչ կարող էին: Մենք արժանի էինք այս հաղթանակին ու ուրախ ենք, որ հաղթանակով մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայում: Հաջորդիվ սկսում ենք նախապատրասվել «Ուրարտու»-ի դեմ խաղին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Պերկովիչի խոսքով` Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղում «Ռիեկա»-ի մեծագույն սխալը «Նոա»-ի դեմ խաղն էր, որտեղ Խորվաթիայի չեմպիոնը նույնիսկ շատ լուրջ պահ չի ունեցել:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում ընդունեց խորվաթական «Ռիեկա»-ին ու առավելության հասավ 1:0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում