1 րոպեի ընթերցում
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թենիսի ֆեդերացիայից, այս ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել մարզահամալիրում հյուրընկալվող մարզիկների և միջազգային հավաքների աշխարհագրությունը։
Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:
«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,- ասել է Վարվորդիչը։
Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով՝ լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․«Առաջին հերթին, այս լիցենզավորումը շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,- ասում է Զաքարյանը: