Սպորտ

Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թենիսի ֆեդերացիայից, այս ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել  մարզահամալիրում հյուրընկալվող մարզիկների և միջազգային հավաքների  աշխարհագրությունը։  

Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:

«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,- ասել է Վարվորդիչը։  
 
Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով՝ լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․«Առաջին հերթին, այս լիցենզավորումը  շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,- ասում է Զաքարյանը:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում