Սպորտ

«Նոա»-ի ֆուտբոլիստ Մարին Յակոլիշը մեծ սպասումներ ունի «Ռիեկա»-ի հետ առաջիկա խաղից

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի ֆուտբոլիստ Մարին Յակոլիշը մեծ սպասումներ ունի «Ռիեկա»-ի հետ առաջիկա խաղից

Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Մարին Յակոլիշի կարծիքով` Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստները հավելյալ մոտիվացիայի կարիք չունեն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղում:

«Կարևոր խաղ է բոլորիս ու, մասնավորապես, ինձ համար: Նրանք Խորվաթիայի չեմպիոն են ու գավաթակիր: Թեպետ վատ են սկսել մրցաշրջանը, սակայն անհատապես լավ ֆուտբոլիստներ ունեն:  «Նոա»-ն խաղալու է այնպես, որ ապացուցի` պատահական չի հասել այս փուլին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Յակոլիշը:

«Բոլորս մեծ ցանկություն ունենք խաղալու եվրագավաթային մրցաշարում: Բարձր տրամադրությամբ ենք մոտենում այս խաղին, քանի որ հաղթանակ ենք տոնել նախորդ երկու հանդիպումներում ներքին առաջնությունում»,- առանձնացրեց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում կմրցի խորվաթական «Ռիեկա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում