Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ԱԱ-ից առաջ վերջին հավաքն է անցկացնում Կատարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ԱԱ-ից առաջ վերջին հավաքն է անցկացնում Կատարում

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը կանցկացնի Կատարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 14-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կատարի մայրաքաղաք Դոհայում` նախապատրաստվելով հոկտեմբերի 14-26-ը կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Գագիկ Խաչիկյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում