1 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Պրահայի «Սլավիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Սլավիա»-ի դարպասը: Իտալական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց աշխարհի չեմպիոն, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենզել Դյումֆրիսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր և այդպես էլ չմասնակցեց խաղին:
ՉԼ շրջանակներում «Ինտեր»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 21-ին` մրցելով բելգիական «Ռոյալ Յունիոն»-ի հետ: