Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Սլավիա»-ին. Մխիթարյանը չի մասնակցել խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Սլավիա»-ին. Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Պրահայի «Սլավիա»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Սլավիա»-ի դարպասը: Իտալական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց աշխարհի չեմպիոն, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը,  մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենզել Դյումֆրիսը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր և այդպես էլ չմասնակցեց խաղին: 

ՉԼ շրջանակներում «Ինտեր»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 21-ին` մրցելով բելգիական «Ռոյալ Յունիոն»-ի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում