Սպորտ

«Նոա»-ն հաղթեց հետնապահ «Արարատ»-ին միայն ավելացված ժամանակում

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն հաղթեց հետնապահ «Արարատ»-ին միայն ավելացված ժամանակում

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Նոա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հիմնական ժամանակում թիմերից ոչ մեկն աչքի չընկավ գոլով և միայն ավելացված  90+2-րդ  և 90+3-րդ րոպեներին «Նոա»-ին հաջողվեց երկու անգամ գրավել «Արարատ»-ի դարպասը: Նախ Գոռ Մանվելյանն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, իսկ այնուհետ Մաթեուս Այաշը կրկնապատկեց Հայաստանի չեմպիոնի առավելությունը:

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակի երկու առաջատարներից մեկն է: Նույնքան 16 միավոր ունի նաև «Ուրարտու»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում