Սպորտ

Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց «Օսիեկ»-ի հաղթական խաղին

1 րոպեի ընթերցում

Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց «Օսիեկ»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Օսիեկ»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Օսիեկ»-ը արտագնա խաղում մրցեց «Գորիցա»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Օսիեկ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Ստյոպա Մկրտչյանը նոր-նոր վերականգնվում ունեցած վնասվածքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում