1 րոպեի ընթերցում
Սլովիակիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Սլովան»-ն արտագնա խաղում մրցեց «Տրենչին»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի գործող չեմպիոնին հաջողվեց երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը (1:2):
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի պահեստայինների շարքում էր և փոխարինման մտավ միայն խաղավարտին` 84-րդ րոպեին:
Բրատիսլավան ներկայացնող թիմն այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական: