Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի. Արմեն Բաբալարյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներից: 

«Աշխարհի այս առաջնությանը թիմի ընդհանուր արդյունքները համարում եմ բավարար: Կարող էինք ավելին անել.  թիմային հաշվարկում 4-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի թիմին զիջել ենք ընդամենը 2 միավորով: Թիմային հաշվարկում հաղթել չէինք կարող, քանի որ Իրանի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, բայց գոնե եռյակում կարող էինք լինել: 60 երկրների շարքում թիմային հաշվարկով ունենք 5-րդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը:

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի մրցելույթներին, որը քառորդ եզրափակչում զիջեց ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին՝ գլխավոր մարզիչը շեշտեց, որ Ալեքսանյանի տարիքն ԱԱ-ում ունեցած անհաջողության հետ բնավ կապ չունի:

«Արթուրը նորմալ պատրաստվել էր աշխարհի առաջնությանը: Նրա դեպքում եղել է ընդամենը սայթաքում` բռնվածքի թուլացում: Առանձնակի շեշտում եմ բոլոր քննադատողների համար` Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի: Նրանք, ովքեր քննադատում են, թող գան, ես Արթուրի բոլոր մեդալները կգցեմ նրանց վզին, տեսնենք կդիմանան ծանրությանը»,-առանձնացրեց նա:  

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում ԱԱ-ի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Սլավիկ Գալստյանն ու Հրաչյա Պողոսյանը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA