Սպորտ

Վահե Գևորգյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ

1 րոպեի ընթերցում

Վահե Գևորգյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Ալաշկերտ» ակումբի մարզիչ Վահե Գևորգյանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչ է ճանաչվել երկրպագուների, սպորտային լրագրողների և մեկնաբանների քվեարկության արդյունքում։ 38-ամյա մասնագետը վստահորեն հաղթել է՝ հավաքելով քվեների մոտ 50%-ը:

Երկրորդ տեղում Ռոբերտ Արզումանյանն է («Ուրարտու») , իսկ եռյակի վերջում` Մանուել Տուլիպան («Արարատ-Արմենիա»): 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում