1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Սլովան»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ստրեդա»-ին ու առավելության հասավ 3:2 հաշվով:
«Սլովան»-ի առաջին գոլը խփեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն, ով փոխարինվեց խաղավարտին:
Այս հաղթանակից հետո «Սլովան»-ը Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներից է: