Սպորտ

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ակրոն»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ակրոն»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ակրոն»-ին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուաստանի գործող չեմպիոնին` «Կրասնոդար»-ին, հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Ցլեր»-ի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

«Ակրոն»-ի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականից Էդգար Սևիկյանը, ով փոխարինվեց 79-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում