Սպորտ

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ): Մանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, սակայն իրավունք կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել, քանի որ իրեն հաղթած Զավուր Ուգուրը դուրս եկավ եզրափակիչ: 

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց Ճապոնիայից Յոշինոսուկե Աոյոգիի հետ ու զիջեց 7:0 հաշվով:

Անդրեասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 14-ին 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում