Սպորտ

Էլինա Ավանեսյանը դադար է վերցնում մարզական կարիերայում՝ առողջական խնդրի պատճառով

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը դադար է վերցնում մարզական կարիերայում՝ առողջական խնդրի պատճառով

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ, աշխարհի 104-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մարզական կարիերայում դադար է վերցնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավանեսյանը հայտնել է իր սոցիալական հարթակներում կատարած գրառմամբ։ 

«Ես ուզում ձեզ հետ կիսվել շատ անձնական մի լուրով: Դեռ մարտին ինձ մոտ մոնոնուկլեոզ ախտորոշվեց։ Սկզբում ես լիովին չէի գիտակցում, թե որքան մեծ ազդեցություն կունենա այն ինձ վրա, բայց շուտով սկսեցի անընդհատ ուժասպառ լինել, նույնիսկ ամենապարզ մարզումները իսկապես դժվարացան ինձ համար: Դա հատկապես դժվար էր ընդունել, քանի որ մրցաշրջանի առաջին երկու ամիսներն այնքան լավ անցան: Ես հանդես էի գալիս բարձր մակարդակի վրա, ինձ հիանալի մարզավիճակում էի զգում և իսկապես վայելում էի թենիսը։ Դրանից հետո ես ինձ այնքան թույլ և անկարող էի զգում ելույթ ունենալ, որ դա աներևակայելի հիասթափեցնող էր»,-  գրել է Էլինա Ավանեսյանը՝ ընդգծելով, որ մարզական կարիերայում դադար է վերցնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում