Սպորտ

«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «բանակայինների» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: 

«Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Կայո Էնրիկեն, Մոմո Տուրեն ու Կարեն Նալբանդյանը, իսկ ԲԿՄԱ-ի հեղինակության գնդակը խփեց Նարեկ Հովհաննիսյանը:

Այս տուրի շրջանակներում սեպտեմբերի 14-ին կկայանան նաև «Ուրարտու»- «Արարատ-Արմենիա», «Նոա»- «Փյունիկ» հանդիպումները:
 
 
 
 
 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում