Սպորտ

Համլետ Մանուկյանի անվան տարր է ավելացել մարմնամարզությունում

1 րոպեի ընթերցում

Համլետ Մանուկյանի անվան տարր է ավելացել մարմնամարզությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանի անվան տարր կավելանա մարմնամարզությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում էեն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Այս օրերին Համլետ Մանուկյանը մասնակցում է Փարիզում ընթացող «World challenge cup»-ին, որի ընթացքում նժույգ-թափեր գործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի Մանուկյան:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ -թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ-թափեր), Վահագն Դավթյանն (օղակներ), Հուռի Գեբեշյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ-թափեր):

Համլետ Մանուկյանը դուրս է եկել նաև «World challenge cup»-ի եզրափակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում