Սպորտ

Սարգսյան-Մամեդյարով պարտիան ավարտվել է ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Սարգսյան-Մամեդյարով պարտիան ավարտվել է ոչ-ոքի

«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սարգսյանը 7 հնարավորից ունի 4.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ:

Արամ Հակոբյանն ունի 3.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր ունեն 5.5 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 3 միավոր։

Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարն է Վաիշալի Ռամեշբաբուն, ով ունի 6 միավոր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում