Սպորտ

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց լեհերին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց լեհերին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի ընտրանին որակավորման փուլի երկրորդ տուրում մրցեց Լեհաստանի հավաքականի հետ: 

Հյուրերին հաջողվեց  առավելության հասնել 0:4 հաշվով: Լեհերի կազմում աչքի ընկան Պիտուշեևսկին (դուբլ), Մատիսկին ու Բոգաշչը:

Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում զիջել էր Շվեդիային 3:0 հաշվով: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն հոկտեմբերի 10-ին` հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում