Հայաստան-Պորտուգալիա. «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր
1 րոպեի ընթերցում

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին հայտարարություն է տարածել։
«Հարգելի՛ երկրպագուներ,
Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:
Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:
Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:
Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ կխաղա Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։