Սպորտ

Յանիկ Սիններն ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Յանիկ Սիններն ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից հերթականում` ԱՄՆ բաց առաջնությում, տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Յանիկ Սինները մրցեց իր հայրենակից` իտալացի Լորենցո Մուզետիի հետ: 2 ժամ ու 3 սեթ ձգված մրցախաղում Սինները հաղթեց 6:1, 6:4, 6:2 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում