Սպորտ

«Նոա»-ն նոր պաշտպան ունի

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն նոր պաշտպան ունի

Գվադելուպայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին այսուհետև հանդես կգա «Նոա»-ում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնն» էր, որտեղից նա «Նոա» է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով։

Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

Հայաստանի չեմպիոնի նորեկը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի «Լիգա 2»-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։

Սաինտինին «Նոայում» կկրի 39 համարի մարզաշապիկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում