Սպորտ

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի շվեյցարական լիգայից

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի շվեյցարական լիգայից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի շարքերը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա դարպասապահը «Նոա»-ին է միացել Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոն»-ից՝ վարձակալական հիմունքներով։

Վարձակալության ժամկետը նախատեսված է 1 տարով։

Ֆայուլուն Հայաստանի չեմպիոնի կազմում կկրի 16 համարի մարզաշապիկը։

Թիմի նորեկը կիսվել է իր տպավորություններով «Նոային» միանալուց հետո.
«Ես եկել եմ «Նոա» մեծ նպատակներով։ Միասին մենք կպայքարենք, կհաղթենք և կդառնանք ավելի ուժեղ»։

«Նոա»-ի հիմնական կազմի դարպասապահը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնեն Չանչարևիչն է:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում