Ուժեղ քամին տապալել է ծառեր, սյուներ, շինություններից պոկել տանիքներ. օգնության են հասել փրկարարները

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամին տապալել է ծառեր, սյուներ, շինություններից պոկել տանիքներ. օգնության են հասել փրկարարները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 16:27-ից սկսած ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից, Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին, մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։ Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։

Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում