Միացյալ Նահանգներ

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը, Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը փաստացի դադարեցված է, սակայն չի բացառել, որ այն կարող է վերսկսվել այլ վայրերում։

«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ մտադիր է Իրանի հարցը բարձրացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում