Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակ 18 մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում

Հուլիսի 4-ի երեկոյան Իսպանիայի Մալյորկայի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից տարհանման ընթացքում 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Diario de Mallorca-ն։
Նշվում է, որ թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Ըստ աղբյուրի՝ բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։
Տուժածներից մի քանիսը ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռի թևի միջոցով և ցատկել գետնին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Տուժածների վիճակի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։