Եվրոպա

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

2 րոպեի ընթերցում

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Սլովակիան դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարությանը։

Հուլիսի 4-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում Սլովակիայի ներկայացուցիչները կրկին անհամաձայնություն են հայտնել պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:

Սլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։ Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։

«Սլովակիայի Հանրապետությունն ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը»,-ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ նախարարությունը նշել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, սակայն ներկայիս բանակցությունները դեռ չեն փարատել RePowerEU ծրագրի շրջանակում գոյություն ունեցող հիմնական մտահոգությունները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում