Միացյալ Նահանգներ

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի

1 րոպեի ընթերցում

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում անելով շրջանի շերիֆ Լարի Լ. Լեյտային: CNN-ը նախկինում հայտնել էր 13 զոհի և մոտ 20 անհետ կորածի մասին:

Հեռուստաալիքը նշում է, որ անհետ կորածների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել էր Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում արտակարգ իրավիճակի մասին՝ կապված ջրհեղեղի հետ։ CNN-ի հաղորդմամբ՝ տարածաշրջանում կես միլիոնից ավելի մարդ ջրհեղեղի վտանգի տակ է։

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ նահանգի պաշտոնյաները օգտագործում են բոլոր հասանելի ռեսուրսները, այդ թվում՝ Ազգային գվարդիան, ջրհեղեղի դեմ պայքարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում