Վահագն Չախալյանը կալանավորվել է երկու ամսով
1 րոպեի ընթերցում

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին՝ Ռուբեն Չախալյանը։
Վահագն Չախալյանը ձերբակալվել է «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական մարմնի միջնորդությամբ և դատախազի որոշմամբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձի նախապատրաստություն)։