Աշխարհ

Չեխիայի մի շարք քաղաքներում արձանագրվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում

1 րոպեի ընթերցում

Չեխիայի մի շարք քաղաքներում արձանագրվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և մի շարք այլ քաղաքներում հուլիսի 5-ի կեսօրին արձանագրվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Novinky.cz-ը։

Ըստ աղբյուրի՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով դադարեցվել է մետրոյի երթևեկությունը Պրահայում, ինչպես նաև կանգ է առել տրամվայի և տրոլեյբուսի գծերի մեծ մասը։ Բազմաթիվ բնակիչներ մնացել են վերելակներում, խափանվել է բանկոմատների աշխատանքը։ Անջատումը, սակայն, չի ազդել Պրահայի օդանավակայանի վրա։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել նաև Չեխիայի այլ քաղաքներում՝ Մլադա Բոլեսլավում, Ուստի նադ Լաբեմում և Հրադեց Կրալովեում։

Անջատման պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկական խափանում է էներգահամակարգում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում