«Ուրարտու»-ն նոր դարպասապահ ունի
1 րոպեի ընթերցում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անդրիյան կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ալաշկերտ»-ի, Երևանի «Արարատ»-ի և «Փյունիկ»-ի կազմերում, ինչպես նաև բոսնիական «Վելեզ»-ի, Մոնտենեգրոյի «Ֆուչիչ»-ի և այլ թիմերի կազմերում։
Ֆուտբոլիստը «Ուրարտու»-ին է միացել «Վեսթ Արմենիա»-ից, որի կազմում անցկացրել է 2024/25 մրցաշրջանը։