Սպորտ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձ»-ում։ Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլես»-ն էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլես»-ի կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում