Իրան

Կատարն Իրանի հարձակումներից հետո նամակ է հղել ՄԱԿ-ին

1 րոպեի ընթերցում

Կատարն Իրանի հարձակումներից հետո նամակ է հղել ՄԱԿ-ին

Կատարը նամակ է հղել ՄԱԿ-ին ՝ Իրանին մեղադրելով ինքնիշխանությունը խախտելու մեջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հունիսի 24-ին  տարածած հայտարարության մեջ:

«Կատարի պետությունը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցչին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝  տեղեկացնելով  վտանգավոր էսկալացիայի մասին, որն իրենից ներկայացնում է Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  խախտում ՝ ուղղակի սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության  X սոցիալական ցանցում:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում