Սպորտ

Կայացել է ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

«Փյունիկ-աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է երրորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակչում «Փյունիկ-աղջիկները» կմրցի բուլղարական «Սոֆիայի» հետ։ 

Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումը` օգոստոսի 3-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում