Տնտեսություն

EasyPay-ն ուժեղացնում է իր անվտանգային համակարգերը

3 րոպեի ընթերցում

EasyPay-ն ուժեղացնում է իր անվտանգային համակարգերը

Վճարահաշվարկային ոլորտի նորարարական EasyPay ընկերությունն ուժեղացնում է իր տեղեկատվական անվտանգային համակարգերը՝ վերջին շրջանում Հայաստանի թվային ենթակառուցվածքների ուղղությամբ նկատվող
կիբերանվտանգային սպառնալիքների աճի պայմաններում: EasyPay-ը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկության և արագ արձագանքման սկզբունքին և իրականացնում է անվտանգային մշտադիտարկում ու ծրագրային նորացումներ` ձգտելով լինել հաճախորդների ամենավստահելի գործընկերը առցանց վճարումների ոլորտում:

«EasyPay-ում մենք գնահատում ենք պարզությունը ամեն ինչում և կարևորում ենք պարզ հաղորդակցությունը մեր հաճախորդների հետ: Հանրային տրամադրությունների ուսումնասիրման արդյունքները ցույց են տալիս, որ անձնական տվյալների պաշտպանությունը ներկայումս մեր հաճախորդների առաջնահերթությունների ցանկում է: Այդ մասով ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն իմանան` մենք մշտապես ձգտում ենք ապահովել առավելագույն անվտանգություն և միևնույն ժամանակ լինել բաց ու ազնիվ մեր օգտատերերի հետ», – նշել է EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը։ 

EasyPay-ը շարունակաբար քայլեր է ձեռնարկում օգտատերերի ֆինանսական գրագիտության և տեղեկատվական անվտանգության գիտելիքների բարձրացման ուղղությամբ: Ընկերությունը հորդորում է զգոնություն դրսևորել և անսովոր շարժերի դեպքում անմիջապես կապ հաստատել EasyPay-ի աջակցության թիմի հետ՝ արագ արձագանք և անհրաժեշտ օգնություն ստանալու համար: Ընկերությունը կարևորում է հաճախորդների հետ ջանքերի միավորումը՝ զեղծարարարների դեմ միասնաբար պայքարելու համար: Եթե տեխնիկական արդիականացման ընթացքում որոշ ծառայություններում առաջանում են ժամանակավոր խափանումներ, ընկերությունը անկեղծորեն հայցում է օգտատերերի ներողամտությունը՝ հավաստիացնելով, որ բոլոր գործողությունները ուղղված են ծառայությունների շարունակական բարելավմանը:

EasyPay ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ որպես նորարարական և պարզ վճարային լուծումներ առաջարկող վճարահաշվարկային կազմակերպություն։

Ընկերությունը տարիների ընթացքում զարգացրել է լայն հասանելիություն՝ գործարկելով ավելի քան 4,000 վճարային տերմինալ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև easywallet բազմաֆունկցիոնալ հավելվածը: EasyPay-ի առանձնահատկություններից է վճարումների, փոխանցումների և այլ ծառայությունների մատուցման բազմազանությունը մեկ համակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում