Աշխարհ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիթանի գետի հյուսիսում «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիթանի գետի հյուսիսում «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետի հյուսիսում շիա «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ զենքի պահեստներին և հրթիռային կայաններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը վերջերս կործանիչներով հարձակվել են Լիբանանի Լիթանի գետի հյուսիսում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտների վրա, որտեղ տեղակայված էին հրթիռային կայաններ և զենքի պահեստներ», - ասվում է հայտարարության մեջ։ 

Մամուլի ծառայությունը նշում է, որ զենքի առկայությունը և կազմակերպության գործունեությունն այդ տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտումներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում