Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հանդիպել է Լուկաշենկոյի հետ
1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ԱՄՆ նախկին նախագահի՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մասին հայտնել է պետական «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ բանակցությունների օրակարգում եղել են մի շարք միջազգային խնդիրներ, գլոբալ և տարածաշրջանային զարգացումներ, ինչպես նաև բելառուսա-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը։