Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ջրամատակարարման գրաֆիկի խախտում կլինի
1 րոպեի ընթերցում

«Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 23-ին ժամը 11:00-20:00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: