Սպորտ

«Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

1 րոպեի ընթերցում

«Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի ու հուլիսին մեկնարկող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հանդիպումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

Հունիսի 24-ին «Փյունիկը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հունիսի 29-ին՝ «Գարեջիի», իսկ հուլիսի 3-ին թիմը հավաքը կեզրափակի «Սամգուրալիի» հետ ստուգողական խաղով։

Հայաստանի ֆուտբոլի արդեն ավարտված առաջնությունում «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն էր:

Իսկ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆյորի»-ն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում