Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարձակումներից շուրջ 50 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարձակումներից շուրջ 50 մարդ է զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ լուսաբացից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 48 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Զոհերից 25-ը գրանցվել է Գազայի կենտրոնական հատվածում՝ Նեթսարիմի մոտակայքում օգնության բաշխման կենտրոնի մոտ օգնության սպասող մարդկանց բազմության ուղղությամբ իսրայելական հրետակոծության հետևանքով։ Վիրավորվել են տասնյակ մարդիկ։

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) զգուշացրել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցները ծայրահեղ վիճակում են, ջուրը սպառվում է, իսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում տեղափոխել վիրավորներին:

ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է արել իսրայելական ուժերին դադարեցնել մահաբեր ուժի կիրառումը Գազայի հատվածում սննդի բաշխման կետերի մերձակայքում:

Բացի այդ, Իսրայելի բանակը հունիսի 20-ին մի շարք հարձակումներ է իրականացրել Արևմտյան ափի մի շարք պաղեստինյան քաղաքների և գյուղերի վրա՝ կիրառելով զրահատեխնիկա։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 637-ի, իսկ վիրավորներինը՝ 129 880-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում