Ռաֆայել Նազարյանը հեռացել է «Շիրակ»-ից
1 րոպեի ընթերցում

Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հեռանում է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռաֆայել Նազարյանի և ակումբի կողմից որոշում է կայացվել չերկարաձգել այն ու դադարեցնել համագործակցությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Նազարյանին և նրա շտաբի անդամներ Էրիկ Նազարյանին և Տիգրան Գևորգյանին կատարած աշխատանքի համար և մաղթում ամենալավը մարզչական գործում»,-նշում են ակումբից:
Հայաստանի արդեն ավարտված առաջնությունում «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն էր: