Սպորտ

Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով

Հայաստանի հունահոռմեական ու ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների թիմերը ընդհանրական կազմով են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությանը Հայաստանն ընդհանուր առմամբ կմասնակցի 20 ըմբիշով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի կազմում են Լևոն Ղազարյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Հայկ Կալաջյան (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Աբրահամ Մուրադյանը (87 կգ), Լյովա Շուխյանը (97 կգ), Սեյրան Կիրակոսյանը (130 կգ): 

Ազատ ոճայինների թիմում են Սաշա Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Արայիկ Այվազյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (97 կգ), Հենրիկ Հայկյանը (125 կգ):

Եվրոպայի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Իտալիայի Կաորլե քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում