Ղազախստանը պլանավորում է Գերմանիա նավթի մատակարարումները հասցնել 2 միլիոն տոննայի
2 րոպեի ընթերցում

Ղազախստանը պլանավորում է 2025 թվականին ավելացնել նավթի մատակարարումները Գերմանիային՝ հասցնելով 2 միլիոն տոննայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով «ՂազՄունայԳազ»-ի նյութերը։
Այս տարվա մայիսին «Դրուժբա» նավթատարի համակարգով Գերմանիա փոխադրված ղազախական նավթի ծավալը կազմել է 230 հազար տոննա, ինչը 1,4 անգամ ավելի է 2025 թ. ապրիլի մակարդակից։ Ապրիլին Գերմանիա փոխադրված ղազախական նավթի ծավալը կազմել է 160 հազար տոննա։
Ավելի վաղ «ՂազՄունայԳազ» ազգային ընկերությունը հայտարարել էր, որ 2025 թվականին Ղազախստանը պլանավորում է «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա մատակարարել 1,5 միլիոն տոննա նավթ։ 2024 թվականի արդյունքներով՝ այս ուղղությամբ փոխադրվել է այդ նույն ծավալով նավթ՝ 1,5 միլիոն տոննա։
Ղազախստանի ներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը նույնպես է հայտնել, որ Գերմանիայի խնդրանքի դեպքում նավթի մատակարարման ծավալները կարող են հասցվել մինչև 2 միլիոն տոննայի։
2023 թվականից ի վեր Ղազախստանը Գերմանիա նավթի մատակարարումներն իրականացնում է «Տրանսնեֆտ» հանրային բաժնետիրական ընկերության գլխավոր նավթատարների համակարգով՝ «Ադամովա զաստավա» նավթամատակարարման կետի ուղղությամբ։