Ռուսաստան

Ուկրաինայի հետ զոհվածների մարմինների փոխանակումը բանակցությունների հաջորդ փուլի թեմա է. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հետ զոհվածների մարմինների փոխանակումը բանակցությունների հաջորդ փուլի թեմա է. Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված մարտիկների մարմինների հետագա փոխանակումները բանակցությունների հաջորդ փուլի քննարկման առարկա են։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինային փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 3000 մարմին՝ բացի նախկինում փոխանցված 6000 մարմիններից։

«Դա անհհրաժեշտ է համաձայնեցնել։ Այժմ համամասնությունը ակնհայտ է, իսկ մենք ստացել ենք մեր մարտիկների ընդամենը մի քանի տասնյակ մարմին։ Այդ ամենը հաջորդ փուլի քննարկման առարկա է», - նշել է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում